Իրան

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իսլամական Հանրապետությունում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և վճռական բողոք հայտնել այն պատճառով, որ Վիեննան վիզա չի տրամադրել Իրանի փոխնախագահ, ինչպես նաև Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիին, որը ժամանել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Նրանք պարտավոր էին միջազգային բոլոր օրենքների համաձայն վիզա տրամադրել իրանական պատվիրակությանը։ Մենք անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք և բողոք հայտնելու համար կանչեցինք Ավստրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին»,- ասել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղայիի խոսքով՝ փաստը, որ Վիեննան հրաժարվել է վիզա տրամադրել Վաշինգտոնի ճնշման ներքո, չի ազատում Ավստրիային իր գործողությունների համար պատասխանատվությունից։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Ավստրիայի իշխանությունները ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հրաժարվել են մուտքի թույլտվություն տրամադրել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամիին, ինչի հետևանքով նա չի կարողանա ելույթ ունենալ ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում