Հունաստանի ափերի մոտ 25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP
1 րոպեի ընթերցում

Առնվազն մեկ մարդ է զոհվել և 25-ն անհետ կորած են համարվում Հունաստանի Գավդոս կղզու ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը։
Նշվում է, որ նավակում ընդամենը եղել է 77 մարդ։ Մերձակայքում գտնվող երկու նավերի անձնակազմերը փրկել են 51 մարդու։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր ավելի քան 22 հազար անօրինական միգրանտ է ներթափանցել Հունաստան Մերձավոր Արևելքից, Ասիայից և Աֆրիկայից՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում գրանցված մոտ 49 հազարի համեմատությամբ։ Նրանցից մոտավորապես կեսը ժամանել է Լիբիայից և ափ է իջել Կրետե կղզում։ Նրանցից շատերը հայտնել են, որ մտադիր են Հունաստանից մեկնել Եվրոպայի այլ երկրներ: