Իրան

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով

1 րոպեի ընթերցում

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 14-ին պլանավորված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում տիրող լարվածության սրման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այո, դա ճիշտ է։ Հանդիպումը հետաձգվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Դա պայմանավորված է այն բանով, ինչ այժմ տեղի է ունենում նրանց և Եմենի միջև», - ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Սեպտեմբերի 14-ին Օմանում պետք է տեղի ունենար հանդիպում Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սեպտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել էր իրանական կողմի մասնակցությունը դրան։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային հարցերից բացի, պետք է քննարկվեին Իրանի և Օմանի միջև բանակցությունների արդյունքները Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների որոշման վերաբերյալ։

The Associated Press գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան է խնդրել հետաձգել հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում