Հանրապետության մի շարք քաղաքներում ձյուն է տեղում
11:14, 20 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Դիլիջանի, Անիի, Լոռիի, Ստեփանավանի, Ճամբարակի, Հրազդանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ձյուն է տեղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում