Պուտինն ու Մակրոնը քննարկել են Սիրիայում հումանիտար իրավիճակը
21:48, 5 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը մարտի 5-ին հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հեռախոսազրույցի հիմնական թեման Սիրիայում ահաբեկչության օջախների ոչնչացումն ու երկրում իրավիճակի կարգավորումն է եղել:
«Ընդգծվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձևի հետևողական կատարման կարևորությունը, այդ թվում՝ դեպի արևելյան Գուտա և Սիրիայի այլ շրջաններ հումանիտար միջանցք ապահովելու հարցում»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս շարունակել քննարկումները Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում