Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Մեքսիկայում երեխայի մկրտության ժամանակ եկեղեցու փլվելու հետևանքով 11 մարդ մահացել է

Մեքսիկայում երեխայի մկրտության ժամանակ եկեղեցու փլվելու հետևանքով 11 մարդ 
մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Պուեբլա նահանգում ուժգին երկրաշարժի հետևանքով եկեղեցու փլվելու ժամանակ 11 մարդ մահացել է՝ այդ թվում 4-ը` երեխա: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ եկեղեցու գմբեթի տապալումը տեղի է ունեցել երեխայի մկրտության ժամանակ, ով ևս մահացել է: Միակ մարդն, ում հաջողվել է փրկվել՝ հոգևորականն է:

Սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում 7.1 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում առնվազն 230 մարդ է մահացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am