Հասարակական

ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը Թեժ գիծ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը Թեժ գիծ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարելու հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը Թեժ գիծ է հայտարարել Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

«Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը 911 հեռախոսահամարը հայտարարում է Թեժ գիծ»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների մասին վերջին տեղեկատվությունն՝ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում