Հասարակական

Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության դեսպանությունն իր զորակցությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած բնակիչներին ու ցավակցում զոհվածների ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանություն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և գնահատում այս պահին ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների մասին վերջին տեղեկատվությունն՝ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում