Հասարակական

Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ

1 րոպեի ընթերցում

Լոռիում և Տավուշում հոսանքազրկվել են Ucom կապի կայանները, որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները, ինչի արդյունքում այդ և այլ մարզերում որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ucom-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ ընկերության աշխատակիցներն անում են ամեն բան՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների մասին վերջին տեղեկատվությունն՝ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում