Հասարակական

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ջրհեղեղի գոտուց

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ջրհեղեղի գոտուց

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել գետերի վարարման հետևանքով հեղեղված գոտուց:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ տեսանյութում Նիկոլ Փաշինյանը հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավար, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից և ՆԳՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչներից տեղեկանում է ստեղծված իրավիճակի և տեղում իրականացվող աշխատանքների մասին:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների մասին վերջին տեղեկատվությունն՝ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում