Հասարակական

ՆԳՆ-ի ուժերը բավարարում են աղետի գոտում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ի ուժերը բավարարում են աղետի գոտում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարության ուժերը բավարարում են Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը կառավարելու համար տեղում անհրաժեշտ բոլոր գործողությունները իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Տեղեկացնում ենք, որ Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Տեղեկացնում ենք նաև, որ Ներքին գործերի նախարարության ուժերը բավարարում են տեղում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար։

Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում