Հասարակական

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտնում է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով գնացքների երթևեկության չեղարկման մասին

3 րոպեի ընթերցում

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտնում է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով գնացքների երթևեկության չեղարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ «Արմենպրես»-ի փոխոնցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

«Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։

Տոմսերի վերադարձի վերաբերյալ․ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ի ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:

Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբձևավորվել էօպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Հեղեղումների մասին վերջին տեղեկատվությունն՝այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում