Երևան

Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան

1 րոպեի ընթերցում

Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին: 

Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ առումով փոփոխություն կատարվել է, բայց խնդիրը չի լուծվել: 

«Մեր և քաղաքացիների հիմնական խնդիրն այն է, որ երբ մեքենաները բախվում են, և բախումը ծանր չէ, այդտեղ մի ահռելի խնդիր է առաջանում․ մեքենաների շատ երկար հերթ է առաջանում, և մինչև 200-250 հազար դրամի վնասի պայմաններում միլիոնավոր դրամների բենզին է վատնվում այդ հերթի մեջ»,-ասաց Ավինյանը: 

Նա ընդգծեց՝ առավելագույն ժամկետը, որի ընթացքում այդ մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից, 15 րոպեն է։  

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում