Երևան

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ կամ երկու ամսով. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ կամ երկու ամսով. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մինչև երկու ամսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, մինչև նոր ավտոբուսները հասնեն Երևան և շահագործվեն:

Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ  միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները բնականոն հունով ընթանում են:

Անդրադառնալով  մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին, Գրիգորյանն ընդգծեց, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրումը նախատեսվում էր սեպտեմբերի 1-ից: Ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում