Հասարակական

Դիլիջան-Իջևան ճանապարհը փակ է

1 րոպեի ընթերցում

Դիլիջան-Իջևան ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում, որտեղ հեղեղումների հետևանքով փլուզում է եղել, ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Այս պահին աղետի գոտում ենք ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ՀՀ ԱԺ ՏՏԿԳՇԻ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ։

Ամրաշինական շխատանք է տարվում միջպետական ճանապարհի Դիլիջան֊Իջևան հատվածում։

Ճանապարհը փակ է երթևեկության համար, և դեպի Իջևան ուղևորվող քաղաքացիներին անհրաժեշտ է օգտագործել Ճամբարակով անցնող երթուղին»,- գրել է Արշակյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում