Հասարակական

Լոռու մարզում աղետի հետ կապված Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել ՏԿԵ նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզում աղետի հետ կապված Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել ՏԿԵ նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել ՏԿԵ նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին։

«Արմենպես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին», - գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում