Տուրիզմ

Le Cordon Bleu Madrid-ի շեֆ խոհարարը «Երեմյան Ակադեմիայում» մաստեր կլաս է անցկացրել

6 րոպեի ընթերցում

Le Cordon Bleu Madrid-ի շեֆ խոհարարը «Երեմյան Ակադեմիայում» մաստեր կլաս է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» հյուրընկալել էր հանրահայտ Le Cordon Bleu Madrid դպրոցի ներկայացուցիչներին՝ Իսպանական խոհանոցի ծրագրերի ղեկավար, շեֆ խոհարար Նատալի Վազկեզին և  Ընդունելության, մարքեթինգի ու վաճառքների բաժնի համակարգող Բեատրիս Նալդային։

Նախագիծն իրականացվում էր հերթական միջազգային համագործակցության շրջանակում, որն այս անգամ կայացել է Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի հետ։ 

Ակադեմիայում Շեֆ Նատալի Վազկեզն անցկացրեց «Իսպանական խոհանոց. Le Cordon Bleu UFV-ի կողմից ավանդույթում կիրառված տեխնիկաներ» խորագրով երկօրյա մաստեր կլաս, որը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական հատվածներ։  Շեֆ Նատալիան «Երեմյան Փրոջեքթսի» շեֆ խոհարարների, Ակադեմիայի շրջանավարտների և ուսանողների հետ կիսվեց իր փորձով ու հմտություններով։ Մասնակիցները նաև շեֆի հետ միասին պատրաստեցին իսպանական ավանդական ուտեստներ։ 

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը նշում է.

«Մեզ համար վաղուց ավանդույթ է դարձել հյուրընկալել խոհարարության և սպասարկման ոլորտի աշխարհահռչակ մասնագետների։ Ուրախ ենք ընդունել հանրահայտ Cordon Bleu դպրոցի շեֆ խոհարար Նատալիին, ով մեծ ուրախությամբ համաձայնեց մեզ հետ կիսել իր երկար տարիների փորձն ու գիտելիքները։ Այս միջոցառումն իրականություն է դարձնել «Երեմյան Ակադեմիայի» և Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանության համագործակցության արդյունքում, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Քրիստինա Կոնեսա Սանչոյին՝ իր ներդրած ջանքերի համար։ «Մենք շատ կարևորում ենք նման միջոցառումները, քանի որ դրանք լավագույնս են մոտիվացնում մեր ուսանողներին, ինչպես նաև մեզ՝ անընդհատ սովորելու ու սովորեցնելու, տիրապետելու աշխարհում այս ոլորտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, ինչը կնպաստի ոլորտում լավագույնը լինելու մեր դիրքերը պահպանելուն»։

Շեֆ Նատալի Վազկեզի խոսքով՝ այս նախագիծն առաջին հերթին հնարավորություն տվեց հայ գործընկերներին ծանոթացնել իսպանական մշակույթին և խոհանոցին.

«Տպավորված եմ «Երեմյան Ակադեմիայով». ինչպես շեֆերը, այնպես էլ բոլոր ուսանողները հիանալի որակ դրսևորեցին, և մենք հետ ենք գնալու Իսպանիա այն մտքով, որ Հայաստանում հանդիպել ենք պրոֆեսիոնալ խոհարարների։ Քանի որ ժամանակը շատ սուղ էր, ավանդական իսպանական ուտեստները մի քիչ ձևափոխել էի, որպեսզի կարողանայի հնարավորինս շատ բաղադրատոմսերով կիսվել ուսանողների հետ, և նրանք էլ հետագայում հիմնվելով ավանդականի վրա՝ սեփական ստեղծարարությամբ կարողանան զարգացնել այս բաղադրատոմսերը»,-նշել է շեֆ Նատալին ու հավելել, որ Հայաստանից կտանեն այստեղի մարդկանց հյուրընկալությունը, նրբանկատությունն ու հոգատարությունը։ 

Սա մի հիանալի փորձառություն էր ինչպես ուսանողների, այնպես էլ շեֆ Նատալիի համար։ Երբ եկանք Հայաստան, անգամ չգիտեինք, թե ինչ ենք գտնելու, տեսնելու այստեղ. ու մենք տեսանք պրոֆեսիոնալ թիմ։ Մարդիկ հիանալի են և շատ սիրալիր, շատ բարձր որակ կա ինչպես մթերքներում, այնպես էլ կիրառվող տեխնոլոգիաների մեջ։ Սա մեր առաջին այցն է Հայաստան, բայց չի լինի վերջինը»,-հավելում է Le Cordon Bleu Madrid-ի Ընդունելության, վաճառքի և մարքեթինգի բաժինների համակարգող Բեատրիս Նալդան։ 

Այս նախագիծն իրականություն էր դարձել ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի՝ ի դեմս գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի հետ համագործակցությամբ.  

«2022 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի հիմնումից ի վեր, մեր հիմնական նպատակներից մեկն եղավ այստեղ իսպանական մշակույթը խթանելը, և իհարկե, հայ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունը։ Իսպանիայում գաստրոնոմիան կարևոր դեր ունի՝ ոչ միայն արտաքին հարաբերություններում և դիվանագիտության մեջ, այլ նաև այն մեր մշակույթի շատ կարևոր մասն է: Այս պատճառով էլ ես ի սկզբանե վստահ էի, որ առաջիկա տարիներին գաստրոնոմիան պետք է ներդնենք մեր մշակութային ծրագրերում: Համագործակցեցինք հենց «Երեմյան ակադեմիայի» հետ, որովհետև այն հայկական գաստրոնոմիկ աշխարհի լավագույն ինստիտուտն է, և այս 5 տարվա փորձը ցույց է տալիս ակադեմիայի գերազանցությունը»,- նշել է  Քրիստինա Կոնեսա Սանչոն»։ 

Երեմյան Ակադեմիայի խոհարարական ծրագրերի ղեկավար, շեֆ խոհարար Կարեն Խաչատրյանն էլ հավելեց. 

«Le Cordon Bleu-ն աշխարհում համարվում է լեգենդար ու մեծ ճանաչում ունեցող դպրոց, այն ունի 100-ից ավել տարվա պատմություն։ Եվ մեզ համար շատ նշանակալի ու կարևոր իրադարձություն է Le Cordon Bleu-ին հյուրընկալել մեզ մոտ՝ մեր Ակադեմիայում և ծանոթանալ իրենց դասավանդման մեթոդիկային»։ 

Մաստեր կլասն անցկացվել է հունիսի 6-7-ին «Երեմյան Ակադեմիայում»։

 

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Տնտեսություն

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

Տնտեսություն

Հայ զբոսաշրջիկներն ավելի շատ են այցելում Վրաստան, քան վրացիները՝ Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են ավելի ներկայանալի հայտեր մշակել զբոսաշրջիկների համար

Տնտեսություն

Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են ավելի ներկայանալի հայտեր մշակել զբոսաշրջիկների համար

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Երևան

Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը

Երևան

Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում