Հասարակական

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները և օգնություն հատկացնել նրանց

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում գնահատել աղետից տուժած բնակիչների կարիքները և օգնություն հատկացնել նրանց

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գետերի վարարման հետևանքով Լոռու մարզի հեղեղված բնակավայրերում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին, հետևել փրկարարական աշխատանքներին եւ զրուցել տուժած բնակիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Ալավերդիում, զրուցել է հեղեղումների հետեւանքով տուժած բնակչության հետ։

Վարչապետը նաև գրառում է կատարել՝ հավաստելով, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Վարչապետը իր «Ֆեյսբուք»-ի էջում նաև գրել է, որ հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն։ Նա հավելել է, որ այնուհետեւ կառավարությունը կիրականացնի աղետի հետեւանքների վերացման ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում