Հասարակական

Ջրային կոմիտեն հերքում է Լոռու մարզում ջրհեղեղի` ջրամբարի պատվարի փլուզման հետևանք լինելու մասին տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեն հերքում է Լոռու մարզում ջրհեղեղի` ջրամբարի պատվարի փլուզման հետևանք լինելու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի։

«Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել են նաև պատվարի վերանորոգման աշխատանքներ։ Կանխարգելիչ և արտակարգ ջրթող ևս չի իրականացվել։ Կից ներկայացված տեսանյութերում երևում են Մեծավանի ջրամբարի պատվարը և ջրահեռացման ընթացքը», - «Արմենպես»-ի փոխանցմամբ՝ ասվում է կոմիտեի Ֆեյսբուքի էջում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում