Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում

Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս 
պահին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց խոսնակը:

Ավելի վաղ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, որ ապրիլի 4-ի երեկոյան ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Ըստ աղբյուրի՝ Իջևանի ԲԿ-ից հայտնել էին, որ զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am