Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է 
լրտեսության մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- ասաց Աբրահամյանը։

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Սարգիս Գալստյանը քիչ թվով հայերի հետ մնացել էր Ստեփանակերտում մնացած։ Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել էր Ստեփանակերտի պարետ, սակայն նրա եղբորորդին հերքել էր այդ տեղեկությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am