Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մոսկվան դիտարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ 
նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ամբողջ համալիրի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Մենք հույս ունենք, որ նման շփումները կշարունակվեն։ Քննարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում արտգործնախարարների մակարդակով  նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։

Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել  նման բանակցություններին»,- ասել է Գալուզինը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am