Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ բերման է ենթարկվել

Արցախի նախագահի նստավայրը զինված հարձակման է ենթարկվել․ 2 անձ 
բերման է ենթարկվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը օգոստոսի 28-ին, ժամը 03:05-ին հաղորդում է ստացել, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.): 

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս գնացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։

Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am