Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ցուցարարներն Ալմաթիում գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը

Ցուցարարներն Ալմաթիում գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցուցարարներն Ալմաթիում գրավել են Ղազախստանի նախագահի նստավայրը: Հունվարի 5-ին այդ մասին հայտնում Է zakon.kz նորությունների պորտալը՝  վկայակոչելով ականատեսների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար բողոքավորներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարներն ավելի վաղ ներխուժել էին Ալմաթիի վարչակազմի շենք: 

Ղազախստանում հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման դեմ հանրահավաքներն սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում, որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաձայնային  նռանակներ Է գործադրել, ինչպես նաեւ այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում, Ուրալսկում, Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում, Կարագանդայում եւ նույնիսկ Նուր Սուլթանում: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի ու Ալմաթիի մարզերում մինչեւ հունվարի 19-ն ընկած ժամանակաշրջանը եւ պարետային ժամ, որը գործելու Է 23:00-ից մինչեւ 07:00-ն, իսկ հունվարի 5-ին կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am