Հասարակական տրանսպորտի աշխատանքը Վրաստանում կվերսկսվի սեպտեմբերի 13-ին
11:05, 8 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական տրանսպորտի աշխատանքը Թբիլիսիում եւ Վրաստանի մյուս մեծ քաղաքներում կվերսկսվի սեպտեմբերի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Որոշումն ընդունվել Է Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը Թբիլիսիում, Բաթումում, Քութայիսում, Զուգդիդում մտցվել Էր օգոստոսի 14-ին:
Խորհրդի նախնական որոշմամբ, տրանսպորտի սահմանափակումը պետք Է գործեր մինչեւ սեպտեմբերի 4-ը, սակայն համաճարակաբանական իրադրության կտրուկ վատթարացման կապակցությամբ, այն երկարացվել Է մինչեւ սեպտեմբերի 13-ը, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում