Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՌԴ-ից ՀՀ ուղևորվել է ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 ինքնաթիռ

ՌԴ-ից ՀՀ ուղևորվել է ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76 
ինքնաթիռ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան ուղևորվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 Իլ-76  ինքնաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստան են ուղարկվել ավելի քան 20 ծանր մեքենաներ կցորդներով և ավելի քան 170 խաղաղապահ: 

Խաղաղապահ խնդիրների իրականացման և հակամարտության գոտում իրավիճակի մոնիտորինգի գործողությունների համակարգումն իրականացվում է շուրջօրյա ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի կողմից:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am