Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից
1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Բախտիյար Հասանովը միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվում էր, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանից։
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Բախտիյար Հասանովի ՌԴ քաղաքացիությունը չեղարկվել էր անցած տարի, իսկ այս տարվա հունիսին նրան ձերբակալել էին ու տեղափոխել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն։
Կարդացեք հոդվածը` Español