Միացյալ Նահանգներ

Լավրովն ԱՄՆ-ից պատասխան է պահանջել Ռուսաստանի տարածքի խորքերին հասցված հարվածների համար

2 րոպեի ընթերցում

Լավրովն ԱՄՆ-ից պատասխան է պահանջել Ռուսաստանի տարածքի խորքերին հասցված հարվածների համար

Ռուսական կողմը դիմել է ամերիկյան կողմին՝ պահանջելով պարզաբանել ԱՄՆ-ի հետախուզության ներգրավվածությունը քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների վրա գրոհներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան վերջնագիր չի ներկայացնում։

«Մենք մի շարք հարցեր ենք ներկայացրել Պետքարտուղարությանը՝ խնդրելով մեկնաբանել, այդ թվում՝ նաև հետախուզական տվյալները, և այն, որ Միացյալ Նահանգները շատ ավելի խորն է ներգրավված Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների կազմակերպման և իրականացման գործում», - ասել է Լավրովը։

Այսպես է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանել հարցին՝ կապված բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին վերջնագիր ներկայացնելու հնարավորության հետ։

Հուլիսին Լավրովը հայտարարել էր, որ Անքորիջի հանդիպումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը թույլ կտա դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։

Լավրովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում նաև նշել է, որ ռուսաստանյան կողմը չի հրաժարվում խոսել Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ընդունել նրանց։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում