Ռուսաստան

Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել իրար։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և վիրավորների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 205 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Բելգորոդի իշխանությունները հայտնել են 6 զոհի և 4 վիրավորի մասին։ 1 մարդ զոհվել է Բրյանսկի մարզում։

Օգոստոսի 16-ին Ռուսաստանը հայտնել էր այս տարի ուկրաինական ամենազանգվածային հարձակման մասին. երկրի տարածքում խոցվել էր ուկրաինական 822 ԱԹՍ։ Ռոստովի մարզում զոհվել է 5 մարդ, Մոսկվայի մարզում՝ 1։ Մերձմոսկովյան Պոդոլսկում հրդեհ է բռնկվել Wildberries-ը պահեստում։ Մինչ այս, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունների, ամենազանգվածային հարձակումը տեղի էր ունեցել հունիսի 26-ին, երբ Ռուսաստանը խոցել էր ուկրաինական 660 անօդաչու։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել են 128 ԱԹՍ, որոնցից խոցվել է 106-ը։ BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնել է, որ Խերսոնի մարզում 2 մարդ է զոհվել։

Օդեսայի մարզում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը, հրդեհներ են բռնկվել։ Տոգոյի Հանրապետության դրոշով նավարկող քաղաքացիական նավը վնասներ է ստացել, 4 մարդ վիրավորվել է։ ՌԴ ՊՆ-ն հաստատել է Օդեսային հարվածը, նաև հայտնել Իզմայիլի նավահանգստին հարվածելու մասին։

Ռուսական ուժերի հարվածներից վերջին մեկ օրվա ընթացքում Զապորոժիեում առնվազն 2 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ մեկ օրում ռուսական կողմը 1217 հարված է հասցրել Զապորոժիեի մարզի 60 բնակավայրերին։

Իսկ Սումիի մարզում վերջին մեկ օրում ռուսական հարվածներից զոհվել է 2 մարդ։ Եվս 3 մարդ վիրավորվել է։ Արձանագրվել են ավերածություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում