Տարածաշրջանային

Ադրբեջանը կրակ է բացել Իրանի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կրակ է բացել Իրանի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տելեգրամ»-ի իրանական Azariha ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները:

«Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են՝ Բաքվի գործողությունների, իր ուժերը Իրանի սահմանին ամրակայելու պատճառով: Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ»,-գրել է իրանական ալիքն ու հիշեցրել, որ Ադրբեջանը նաև անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան, բացի այդ թաքֆիր – ահաբեկիչների է տեղակայել իրանական սահմանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում