Վարչապետի համոզմամբ՝ ռազմական էսկալացիայի դեպքում Ադրբեջանը լավ հենակետ կդառնա ԻՊ համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տեղեկություն ունի Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կազմում Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիների առկայության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:

«Բիշքեկում ես հարցն առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում՝ ասելով, որ վստահ եմ՝ ՀԱՊԿ-ն ունի բոլոր լծակները մեր տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար, բայց ես ցույց տվեցի, որ տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլև ՀԱՊԿ երկրների և ընդհանրապես տարածաշրջանի համար: Իմ համոզմունքն այն է, որ, եթե ԼՂ հակամարտության գոտում մենք ունենանք նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար: Նրանց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենակետ կարող է դառնալ: Մենք տեղեկություն ունենք, որ Իսլամական պետության կազմում են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ, և, եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում ընդլայնել իրենց հենակետը, նրանց համար շատ հարմար կլինի՝ գործել դեպի հարավ, հյուսիս, արևմուտք և արևելք, իսկ այդ ուղղություններից առնվազն երկուսում ՀԱՊԿ երկրներ են: Սեփական անվտանգության նկատառումներից ելնելով այս հարցը պետք է մեր գործընկերները լրջորեն դիտարկեն»,- ասաց Փաշինյանը:

2018 թվականի հունիսի 11-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում էին բելառուսական արտադրության «Պոլոնեզ»-ները:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա