Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մոլդովային ժողովրդին ու կառավարությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ջերմորեն շնորհավորում ենք Մոլդովայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանն ակնկալում է երկկողմ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ ավելի լայն եվրոպական համատեքստում»,-ասված է գրառման մեջ։
Warm congratulations to the Government & friendly people of #Moldova🇲🇩 on the occasion of #Independence Day!#Armenia🇦🇲 looks forward to further elevating bilateral cooperation & deepening dialogue in areas of mutual interest, including within the broader European context. pic.twitter.com/8sHeE0TPzF
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 27, 2026