Քաղաքականություն

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուրուգվայի բարեկամ ժողովրդին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են՝ ընդլայնելով համագործակցությունը, մասնավորապես, նորարարության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:

Վստահ եմ, որ առաջիկա շրջանում, համատեղ ջանքերի շնորհիվ, նոր հնարավորություններ կառաջանան համագործակցության հետագա զարգացման համար՝ նպաստելով երկկողմ օրակարգի հարստացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում