Երևանում կայանալիք Silicon Mountains համաժողովը նվիրվելու է ՏՀՏ ոլորտում «խելացի» լուծումներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 4-ին մեկնարկող Silicon Mountains համաժողովը նվիրված է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի» լուծումներին և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

ՀՀ ԲՏԱ փոխնախարար Արմեն Ափրոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ համաժողովի ընթացքում հրավիրվելու են բիզնես ոլորտի տարբեր մասնագետներ:

«Համաժողովի ընթացքում շոշափվելու են արհեստական բանականության հետ կապված, ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ՏՀՏ-ի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձ կլինի տնտեսությունում դրանց կիրառման խնդրին»,- նշեց Ափրոյանը:

Նա ընդգծեց, որ Silicon Mountains-ին որպես պատվավոր հյուր է լինելու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019 թվականի դափնեկիր, ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն:

ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ Silicon Mountains անվանումը ներկայացնում է իրենց տեսլականն ու նպատակները, թե գլոբալ շուկայում իրենք որտեղ են ցանկանում լինել:

«Միջոցառումը՝ մեր միությանն ու երկրին հնարավորություն կտա, ևս մեկ անգամ ընդգծել մեր տեղը քարտեզի վրա: Հայաստանը ոչ միայն ՏՀՏ լուծումները կիրառող է, այլ նաև արտերկիր արտահանող»,- շեշտեց Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ համաժողովին լինելու են համաշխարհային շուկայի առաջատար ընկերություններից բանախոսներ, ովքեր ներկայացնելու են իրենց տեսլականը ՏՀՏ ոլորտի վերաբերյալ:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ասաց, որ իրենք միացել են նախաձեռնությանը, քանի որ Silicon Mountains-ը յուրահատուկ հարթակ է տեղական և միջազգային ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների համար:

«Մենք պետք է օգտագործենք այս Հայաստանում առկա ներուժը և ավելի շատ տեղ տանք նորարարությանն ու տեխնոլոգիական զարգացումներին»,- նշեց Յիրիկյանը:

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին ներկայացնելու և նրանց հետ քննարկելու են առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

Տեղի են ունենալու քննարկումներ կիբեռանվտանգության, արհեստական ինտելեկտի, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերների վերաբերյալ:

Դեկտեմբերի 5-ին կայանալու են B2B հանդիպումներ, որոնք ուղղված են լինելու ՏՀՏ «խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

Հայերեն

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA