Հասարակական

Քաղաքներում մշակույթի նկատմամբ հետաքրքրթյունը մեծացել է․Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Քաղաքներում մշակույթի նկատմամբ հետաքրքրթյունը մեծացել է․Արայիկ Հարությունյան

ՎԱՆԱՁՈՐ, 26 ՀՈԿՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում զարգացել է ներքին զբոսաշրջությունը և քաղաքներում մեծացել է մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նշելով, որ Վանաձորում բարձր տրամադրություն է, ուրախ են և վանաձորցիները, և հյուրերը։

«Նկատեցի, թե ինչ մեծաքանակ մեքենաների շարասյուներ էին շարժվում դեպի Վանաձոր, և դա նշանակում է, որ երկրում ներքին զբոսաշրջությունն է զարգացել, քաղաքներում մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն է մեծացել։ Սա լավ հնարավորություն է քաղաքի համար, ինչպես նաև քաղաքի մշակութային կենտրոնների համար։ Եթե նկատել եք, յուրաքանչյուր կենտրոն ցուցադրում է այն արդյունքները, որոնք ունեցել են մեկ տարվա ընթացքում։ Ցուցադրության ընթացքում կենտրոնները հնարավորություն կունենան համագործակցելու պատվիրակությունների և պետական պաշտոնյանների հետ»,- ասաց Հարությունյանը։

Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարը առիթը բաց չի թողնելու և այցելելու է Վանաձորի գեղագիտական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի աշխատանքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում