Մշակույթ

Մարտունիի երաժշտական դպրոցում դուդուկահար Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ անցկացվել է վարպետության դաս

1 րոպեի ընթերցում

Մարտունիի երաժշտական դպրոցում դուդուկահար Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ անցկացվել է վարպետության դաս

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում սեպտեմբերի 10-ին հյուրընկալվել է վաստակավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, այցի շրջանակներում երաժշտագետը վարպետաց դաս է անցկացրել դպրոցի ժողովրդական գործիքների բաժնի դուդուկի դասարանի աշակերտների հետ, որին մասնակցել են նաև դասատուները։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացել են արժեքավոր խորհուրդներ, ինչպես նաև նվագելու և դասավանդելու նոր հմտություններ։

Գևորգ Դաբաղյանն իր նախաձեռնությամբ և մակագրությամբ դպրոցին է նվիրել դուդուկի ձեռնարկ-գիրք։

Բացի այդ, վարպետը դուդուկի բաժնի ուսուցիչներին և աշակերտներին հրավիրել է Երևան՝ ներկա գտնվելու Երևանի պետական կոնսերվատորիայում և Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում անցկացվող իր դասաժամերին։

Երաժիշտը խոստացել է առաջիկայում կրկին այցելել Մարտունի համայնք և փոխանցել նոր հմտություններ ու մասնագիտական խորհուրդներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում