Մարզեր

Միջին նորոգման է ենթարկվում Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Screenshot
Screenshot

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ընթանում են Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 179 միլիոն 970 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Արդեն կատարվել են փոսային նորոգման, հարթեցման, կողնակների բարեկարգման և շուրջ 22 հազար քմ մակերեսով  նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։

Այս պահին աշխատանքներն ընթանում են ճանապարհի կողային առուների և վաքերի վերանորոգման ուղղությամբ։ Ծրագրի ավարտին ճանապարհը կկահավորվի նաև անհրաժեշտ նշաններով։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհի 3,3 կմ հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին օրերս ծանոթացել է տեղում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում