Մարզեր

Սևան և Ճամբարակ խոշորացված համայնքների համար կբացվի 15 նոր երթուղի

1 րոպեի ընթերցում

Սևան և Ճամբարակ խոշորացված համայնքների համար կբացվի 15 նոր երթուղի

Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ խոշորացված համայնքների համար կբացվի 15 նոր երթուղի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սևան և Ճամբարակ խոշորացված համայնքների միասնական երթուղային ցանցի ձևավորման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ավտոփայլ» ՍՊԸ-ն։ Ներդրման արժեքը կազմում է շուրջ 453 միլիոն դրամ։

Հասարակական տրանսպորտի սպասարկման համար նախատեսվում է ներգրավել ամբողջությամբ նոր 36 միկրոավտոբուս։ Տրանսպորտային միջոցների ներկրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում, առաջիկա օրերին կմեկնարկի սպասարկումը։

«Միասնական երթուղային ցանցը ներառում է 15 երթուղի, ինչը շատ  կարևոր նշանակություն կունենա բնակավայրերի տրանսպորտային հասանելիության բարելավման գործում։

Նոր երթուղիները կապահովեն Սևանի և Ճամբարակի բնակավայրերի միջև կապը, ինչպես նաև Սևան և Ճամբարակ քաղաքներից դեպի Երևան ուղևորափոխադրումները»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում