Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան Քասախի ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» արձանագրությունը անվավեր ճանաչելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի սույն թվականի հոկտեմբերի 9-ի N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ․ հոկտեմբերի 7-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/» N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու թվով 6 անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ:

Հոկտեմբերի 11-ի N01/08․1/07058-2019 գրությամբ Քասախ համայնքի ղեկավարին առաջարկել եմ անդրադառնալ ավագանու հոկտեմբերի 7-ի թիվ 7 հերթական նիստի սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն:

Համայնքի ղեկավարը չի ընդունել առաջարկը և հոկտեմբերի 11-ի N780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, 2019թ հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավեր ճանաչելու համար՝ հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ վարչական դատարան»,- նշված է հայտարարության մեջ:

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք