Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech»-ի մրցանակաբաշխությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «HIVE Ventures Tech» սամիթի շրջանակներում իրականացվող մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, արդեն 5-րդ անգամ անցկացվող այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս հայաստանյան նորաստեղծ ստարտափներին իրենց գաղափարներն ու ծրագրերը ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հռչակ վայելող ընկերությունների ներկայացուցիչներին։

«HIVE 5-րդ սամիթին մասնակցելու, հաջողության բանաձևով կիսվելու, իրենց հեղինակավոր գնահատականը նրանց գործունեությանը տալու համար Սիլիկոնյան հովտից Հայաստան են ժամանել Սիլիկոնյան հովտի 20 հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։

Հաղթող ընկերության անունը հայտարարելու պատիվը տրվել է նախարար Հակոբ Արշակյանին։

Նախարարը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է Հայաստանում բիզնես սկսելու, իրենց մասնաճյուղերը բացելու մասին նախաձեռնություններին։

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կան հստակ գործառույթներ՝ աջակցելու ոչ միայն տեղական, այլև Սփյուռքի և այլ երկրների տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպություններին, որոնք իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում։

Նախարարը շեշտել է նաև որակյալ կրթության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կրթական, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով համալսարաններում թրեյնինգներ կանկացնեն ոլորտի լավագույն մասնագետները, որպեսզի ուսանողները ավարտելուց հետո արդեն սկսեն աշխատել։

Հակոբ Արշակյանը խոսել է նաև բիզնես հմտությունների ձեռքբերման և զարգացման մասին։Նա նշել է, որ բիզնեսի կազմակերպման և կառավարման հմտությունները լավ զարգացած չեն Հայաստանում։ Բայց սովորելով և Սփյուռքի ներուժը ներգրավելով այդ գործընթացում՝ կարող ենք զարգացնել այդ հմտությունները նույնպես։

Նախարարն իր ելույթն ավարտել է՝ հայտարարելով այն ստարտափի անունը, որը խստապահանջ ժյուրիին կարողացել է վստահեցնել, որ պետք է հենց իր ընկերության համար ներդրում կատարի։

«HIVE Ventures Tech 2019» սամիթի հաղթող է ճանաչվել «Wire Stock» ստարտափ ընկերությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Իսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառով

Մեդալ նվաճելու ձգտումը մեծ էր. ՀՀ հավաքականն ամփոփել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնության արդյունքները

ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցել են Avignon Off միջազգային թատերական փառատոնին

«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

Իրանի խորհրդարանի խոսնակը վստահ է՝ ԱՄՆ-ն կվճարի իրանցի խաղաղ բնակիչների մահվան համար

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում