Մեծ գիտնական, հրաշալի բանաստեղծ. Երևանում բացվեց Հրաչյա Թամրազյանի հուշատախտակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, հայագետ, Մաշտոց անվան Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացվեց Տերյան 57 հասցեում նրա հուշատախտակի տեղադրմամբ, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին:

«Հուշաքարը տեսնելով` անցորդները մեծ սիրով են հիշելու Թամրազյանին, իսկ եթե չեն ճանաչում նրան, առիթ կունենան ծանոթանալ նրա բանաստեղծական ժողովածուներին, հետազոտություններին ու, բնականաբար, կիմանան, որ այս տանն ապրել է հետաքրքիր, ինքնատիպ, տաղանդավոր մարդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով` Թամրազյանը կարճ, բայց լիարժեք կյանքով ապրեց: «Նա նորանկախ Հանրապետության հիմնադիրների սերնդից էր, լուրջ մասնակցություն է ունեցել մեր պետականության կառուցման գործում: Թամրազյանը մեծ դերակատարություն ուներ նաև գրահրատարակչական ոլորտի զարգացման մեջ: Նրա գրչակից բարեկամները լավ գիտեն, որ արդի հայ պոեզիան անհնար է պատկերացնել առանց Թամրազյանի: Եթե որևէ ժողովածու կամ անթոլոգիա է լույս տեսնում, դրանում ներառվում են նաև Թամրազյանի ստեղծագործությունները»,-ասաց Տեր-Ղևոնդյանն ու նշեց, որ հայագետը խոր հետք է թողել նաև հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության ասպարեզում:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որ ընկերական հարաբերություններ է ունեցել Թամրազյանի հետ, աշխատել հետը: «Նրա կյանքն անցել է ակնթարթորեն, թեթև: Նա չի ձգտել լինել բանաստեղծ, բայց հրաշալի է գրել: Հրաչի առաջին գիրքը հենց քաղաքի պատկերներն էին, նրա պատկերացումները քաղաքի մասին, ասես՝ նրա հոգին էր քաղաքում: Տերյան փողոցը նրա մանկության, պատանեկության հուշերում մշտապես եղել է և արտահայտվել Թամրազյանի գործերում»,- շեշտեց միության նախագահը:

Միլիտոնյանը հավելեց, որ հրաշալի էին նրա թարգմանությունները, գիտական ուսումնասիրությունները:

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության, մասնավորապես, նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում ԹամրազյանըԳրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյա Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսելՍերգեյ Եսենինի,Վլադիմիր Մայակովսկու,Բորիս Պաստեռնակիստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը