Ռոմանոս Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Նոր Գեղի համայնքի ավագանու որոշման դեմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի է տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչելՆոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-իորոշումը, որով Երևանյան փողոցը վերանվանվել էր Նոր Գեղի համայնքի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:

Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է տվել:

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք