«Երևանյան բեսթսելեր».«Անասնաֆերման» առաջին հորիզոնականում է. Թարգմանական գրականություն. հունիս, 2019
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսիվաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնումՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
ԱննըՖրանկիօրագիրը՝«Հետնատունը», երկրորդ հորիզոնականում է: Այս գիրքը Աննը Ֆրանկի կյանքն է 1942 թ. հունիսի 12-ից մինչև 1944 թ. օգոտոսի 1-ը։ Օրագրի միջոցով մենք նորովի ենք ընկալում հոլոքոսթը «Հետնատան» պատերից ներս ապրող մարդու աչքերով։ Թարգմանիչ՝ Աննա Մարիա Մատտաար:
ՈւիլյամՍարոյանի«ԱնունսԱրամէ»պատմվածքների շարքը երրորդ տեղում է: Այն Սարոյանի մանկական ու պատանեկան հիշողությունների արձագանքն է՝ յոթնամյա տղայի բացահայտումներից մինչև տասնյոթամյա պատանու ներաշխարհը: Ծայրից ծայր զուտ սարոյանական՝ զարմանալի խանդավառությամբ, խրոխտությամբ ու գաղտնախորհուրդ թախիծով շաղախված, նուրբ հումորով ներծծված պատմություններ՝ հարազատ փոքրիկ քաղաքի զավեշտալի մարդկանց և դրանց դիմակայող՝ Սարոյանների հերսոտ ու հպարտ ընտանիքի մասին: Անգլերենից թարգմանեց Նունե Թորոսյանը:
Չորրորդ հորիզոնականում է գերմանացի գրողՌիչարդԲախիամենահայտնի«ՋոնաթանԼիվինգսթոնճայը»ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Հինգերորդ տեղում է բրազիլացի գրողՊաուլուԿոելյուիլավագույնստեղծագործություններիցմեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Վեցերորդ հորիզոնականում էՈւիլյամՍարոյանի«Մայրիկ,եսսիրումեմքեզ»վեպը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
ՄարիոՊյուզոյի«Կնքահայրը»յոթերորդ տեղում է: Վեպը համաշխարհային ճանաչում ունի։ Այն սովորական դետեկտիվ չէ։ Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի։ Այստեղ ներկայացվում է 1920-30-ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչո՞ւ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս է առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ։ Թարգմանիչ՝ Ռուզաննա Ղազարյան:
ՈւիլյամՍարոյանի«Հայրիկ,դուխենթես»վիպակը ութերորդ հորիզոնականում է: Այն Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքն ամերիկյան գրականության դասականՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին»է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի:
Տասներորդ տեղում էՆարինեԱբգարյանի«Մանյունյա»գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ» (011-53-74-13), «Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիցանցերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 37 | |
| 2 | նոր | Աննը Ֆրանկ «Հետնատունը» | Վերնատուն | 32 | |
| 3 | նոր | Ուիլյամ Սարոյան «Անունս Արամ է» | Անտարես | 32 | |
| 4 | -1 | Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» | Անտարես | 31 | |
| 5 | -3 |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 27 | |
| 6 | 0 | Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» | Անտարես | 21 | |
| 7 | նոր | Մարիո Պյուզո «Կնքահայրը» | Անտարես | 19 | |
| 8 | Ուիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես» | Անտարես | -3 | ||
| 9 | 0 |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 15 | |
| 10 | -6 |
Նարինե Աբգարյան «Մանյունյա» |
Դար | 14 |