Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր. «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. մայիս, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երեւանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական եւ պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը ` ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի եւ Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

Հայկ Աջապահյանի «Վերջին Ճանապարհը» երկրորդ տեղում է։ Այս գիրքը ճանապարհորդություն է Հայոց պատմության առանցքային իրադարձություններով։ Արկածնռրով լի այս պատմության մեջ Անին եւ Դավիթը կհասնեն Արածանի ափ եւ ներկա կգտնվեն Հայ ժողովրդի մկրտության լուսավոր պային, կօգնեն Վռամշապուհ արքային մարել Վաղարշապատի ավերիչ հրդեհը։ Ապա, հայտնվելով Կիլիկիայում, նրանք կծանոթանան հզոր Հեթում արքային, Հովյաննես Արքաեղբոր եւ նրա քաջարի մարտիկների հետ։ Իսկ նրանց մեծագույն առաքլությունը կլինի` վերադարձնել Հայ ժողովրդից գողացված Գրիգոր Լուսավորչի սուրբ Աջի մասունքը։ Եվ այս ամենը մատուցված է հետաքրքիր արկածային ոճով` պահպանելով պատմական փաստերի ճշգրտությունը, մեջբերելով հատվածներ պատմական աղբյուրներից ու ձեռագրերից։ 

Սարգիս Գրիգորյանի «Երազանքի գոլը» երրորդ տեղում է։ Տիգրանը մի մեծ երազանք ունի. նա ցանկանում է դառնալ հայտնի ֆուտբոլիստ եւ իր հաղթական գոլը խփել լեփ- լեցուն մարզադաշտում։ Եվ երբ նրան ու դպրոցի մյուս աշակերտներին նման հնարավորություն է տրվում, թվում է երազանքն ուր որ է կկատարվի։ Սակայն իրական պայքարը ոչ թե խալադաշտում է, այլ դրանից դուրս։ Մինչ գլխավոր մրցանակին հասնելը Տիգրանն ու իր ընկերները ստիպված են հաղթահարել ներքին տարաձայնությունները, դիմակայել սեփական վախերին եւ հասկանալ ամենակարեւորը` ինչպես դառնալ իսկական թիմ։ Կկարողանան արդյոք ֆուտբոլիստները միասին գտնել հաղթանակի բանաձեւը եւ մեկնել Եվրոպա, թե՞ ստիպված կլինեն ճանապարհի հենց սկզբում հրաժեշտ տալ իրենց երազանքին. չէ որ կան արժեքներ, որոնք ավելի կարեւոր են, քան հաղթանակի բերկրանքը:

«Լավագույն հեքիաթներ, Ուլիկը» չորրորդ հորիզոնականում է։ Հայկական մանկական գրականության ամենասիրված եւ լավագույն պատմություններից մեկը Հովհաննես Թումանյանի մշակած «Սեւուկ ուլիկը» հեքիաթն է։ Այն սովորեցնում է երեխաներին լսել եւ հնազանդ լինել մեծերին խուսափելու վտանգներից։

Լուն Ուշի «Լիլիի կախարդական կոշիկները, առեղծվածային արհեստանոցը» հինգերորդ տեղում է։ «Լիլիի կախարդական կոշիկները» մի պատմություն է, որտեղ կախարդանքն սկսվում է հենց առաջին էջից։ Սա գիրք է ընկերության, երազանքների ու փոքրիկ հրաշքների մասին, որը երեխաներին կտանի դեպի գունավոր ու կախարդական մի աշխարհ։

Ուլֆ Նիլսոնի «Կոմիսար Գորդոն. Առաջին գործը» վեցերորդ տեղում է։ Գլխավոր հերոսը ծեր, իմաստուն եւ փոքր-ինչ դանդաղաշարժ գորտն է կոմիսար Գորդոնը, որը սիրում է թեյ խմել, թխվածքաբլիթ ուտել եւ կնիքներ խփել։ Անտառում արտակարգ պատահար է տեղի ունենում` սկյուռիկից գողանում են նրա ձմեռային ընկույզների պաշարը:

«Մաքսիկ շնիկը» յոթերորդ տեղում է։ Այս գրքում զետեղված են փոքրիկ պատմություններ բոլոր պստիկ-ճստիկների համար, ովքեր նոր նոր են կարդալ սովորում։

«Լավագույն հեքիաթներ. Պոչատ աղվեսը» ութերորդ տեղում է։ «Պոչատ աղվեսը» հայկական ամենասիրված եւ ուսանելի հեքիաթներից է, որը գրի է առել մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը։ Այն պատմում է խորամանկ աղվեսի մասին, որը կաթն ուտելիս կորցնում է պոչը եւ ստիպված է լինում երկար շրջել իր պոչը ետ բերելու համար։

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն իններորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաեւ մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Տասներորդ տեղում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՛ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Ցանկում ներառված չեն «Երեւանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
10

Հայկ Աջապահյան,

«Իշխանության 48 օրենքները» 

Դավինչի383
2+8

Հայկ Աջապահյան,

«Վերջին Ճանապարհը» 

Դավինչի141
30

Սարգիս Գրիգորյան,

«Երազանքի գոլը» 

Դավինչի137
4նոր«Լավագույն հեքիաթներ․ Ուլիկը» Դավինչի105
5նոր

Լուն Ուշ,

«Լիլիի կախարդական կոշիկները․ առեղծվածային արհեստանոցը» 

Դավինչի95
6նոր

Ուլֆ Նիլսոն,

«Կոմիսար Գորդոն. Առաջին գործը» 

Դավինչի91
7-3«Մաքսիկ շնիկը»Անտարես82
8նոր

«Լավագույն հեքիաթներ․ Պոչատ աղվեսը» 

Դավինչի71
9*

Հովհաննես Թումանյան,

 Հեքիաթներ

Լաս Պրինտ62
10*«Շաղգամը»  Բուկինիստ61
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում