«Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական. հունվար, 2024
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:
Ինգա Մովսիսյանի «Բվիկ Բուուի արկածները» առաջին տեղում է։ Բվիկ Բուուի արկածները պատմվածքների ժողովածուն նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար։ Գրքում արծարծվում են այնպիսի սոցիալական արժեքներ, ինչպիսիք են ընկերությունը, բարությունը, համակեցությունը և բնության մասին հոգ տանելու կարևորությունը։
Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Երրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Չորրորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:
Բոդո Շեֆերի «Մանի անունով շունը» հինգերորդ տեղում է։ «Մանի անունով շունը» գիրքը գերմանացի հանրահայտ ֆինանսիստ և քոուչ Բոդո Շեֆերի լավագույն ստեղծագործություններից է՝ նախատեսված հատուկ երեխաների և պատանիների համար: Գիրքը կսովորեցնի երեխային հասկանալ ու պատկերացնել, թե ինչ է փողը, ինչպես կարելի է այն կառավարել, կուտակել ու նույնիսկ՝ վաստակել: Միևնույն ժամանակ, սա գեղարվեստական ստեղծագործություն է փոքրիկ աղջկա և Մանի անունով շան ընկերության մասին՝ լի հետաքրքիր արկածներով:
«Անբան Հուռին» վեցերորդ հորիզոնականում է։ Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից։
Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» յոթերորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։
Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։
Ութերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:
Իններորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
Տասներորդ տեղում է Ալիս Բրիեռ-Հաքետի «Պետրոսիկը և Լուսինը» …Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը:Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է:Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր…Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր | ![]() |
Ինգա Մովսիսյան, «Բվիկ Բուուի արկածները» |
Զանգակ | 143 |
2 | -1 | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 106 |
3 | * | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 95 |
4 | +1 | ![]() |
Հովհաննես Թումանյան, «Փիսիկի գանգատը» |
Բուկինիստ | 86 |
5 | նոր | ![]() |
Բոդո Շեֆեր, «Մանի անունով շունը» |
Դավինչի | 82 |
6 | * | ![]() |
«Անբան Հուռին» | Ջի Էս Էմ Ստուդիա | 78 |
7 | -3 | ![]() |
Հովհաննես Արամյանց, «Անտառի գիրքը» |
Դավինչի | 65 |
8 | 0 | ![]() |
Հովհաննես Թումանյան, «Չարի վերջը» |
Բուկինիստ | 64 |
9 | * | ![]() |
Գրիգոր Քեշիշյան, «Երկնքում շատ աստղեր կան» |
Դավինչի | 58 |
10 | * | ![]() |
Ալիս Բրիեռ-Հաքետ, «Պետրոսիկը և Լուսինը |
Զանգակ | 31 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: