Հասարակական

Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են Հնդկաստանի հետախուզվող քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են Հնդկաստանի հետախուզվող քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի Ռամնիկ Ս.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի, 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում