Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը
1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մինչ միջոցառման մեկնարկը նախարարի տեղակալը շրջել է դպրոցում և ծանոթացել Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում կազմակերպած ամփոփիչ նախագծային աշխատանքներին:

Ցուցադրված աշխատանքներում ներկայացված էին սովորողների պատրաստած QR-կոդերը, տեսանյութերը, մանրակերտները, կրթական խաղերը, նկարչական և ձեռագործ աշխատանքները, տեղեկատվական պաստառները, բուկլետները, որոնք ստեղծվել են նաև արհեստական բանականության կիրառմամբ:
Պարույր Սևակի կյանքին և գործունեության կարևոր դրվագներին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով բեմականացմանը մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտները՝ ներկայացնելով յուրօրինակ հաշվետվություն դպրոցի գեղագիտական ու հայրենաճանաչման աշխատանքների վերաբերյալ: