Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում է ԵՊՀ նոր ռեկտորի թեկնածուի վերաբերյալ քննարկումներին, բայց հանրային չի մեկնաբանում որևէ թեկնածություն, որպեսզի դա հետագայում չդիտվի որպես ուղղորդում: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո այսօր ԵՊՀ կառավարման խորհուրդը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ մամուլի հրապարակումների՝ ԿԳ նախարարությունը փորձում է ռեկտորի ԺՊ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին: Սրա վերաբերյալ նախարարը հայտնեց.

«Այսօր խորհրդի նիստ է, որի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Առհասարակ, տեսել եք, որ ես խորհրդի նիստերը, ռեկտորների թեկնածությունները որևէ կերպ չեմ մեկնաբանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Գեղամ Գևորգյանին նշանակելու հարցին: Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի հայտարարություններին, որ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի վերաբերյալ որևէ շնորհավորանք չի եղել պետական պաշտոնյաների կողմից, ԿԳ նախարարը նկատեց.

«Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ: Ես անձամբ Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել և համաձայնեցրել, թե պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենա ԵՊՀ 100-ամյակին, և երբ պետք է լինի: Մենք պայմանավորվել էինք, որ դա այս տարվա աշնանը պետք է լինի: Հետևաբար և պետական այրերի մասնակցությունը, նրանց ուղերձները, շնորհավորանքներն այդ ժամանակ պետք է լինեն: Իսկ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնելու որոշման 100-ամյակի օրը, ես ինքս ուղերձ հղել եմ: Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում: Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել մայիսի 23-ին:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP