Թեհրանում հայտարարել են, որ բավարար ռազմական ներուժ ունեն ԱՄՆ-ի ագրեսիան դիմագրավելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանակն անհրաժեշտ բոլոր սպառազինություններն ունի ԱՄՆ-ի ագրեսիայից երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս հայտարարությամբ, ինչպես մայիսի 29-ին հայտնել Է Al Alam հեռուստաալիքը, Թեհրանում հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի զինված ուժերն ինքնաբավ են, պաշտպանական արդյունաբերությունը նրանց ապահովում Է ռազմափոխադրական միջոցներով, հրթիռներով, մարտական ինքնաթիռներով եւ անօդաչուներով»,-նշել Է գեներալը: Սալամիի խոսքով՝ իրանցիներն ունեն բացառիկ հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել ծովում ընթացող ԱՄՆ-ի ավիակիրներն ու նավերը: «Նման համալիրներ, որոնք մշակվել են 12 տարի առաջ, ունեն ընդամենը մի քանի պետություններ»,-ասել Է նա:

Գեներալը հիշեցրել Է, որ բալիստիկ հրթիռների իրանական զինանոցն ամենախոշորն Է Մերձավոր Արեւելքում: Մայիսի 25-ին ԻՀՊԶ-ի հրամանատարի խորհրդական Մորթեզա Քորբանին հայտարարել Է, որ Իրանի ռազմածովային ուժերն ունեն հրթիռային զենք, որը նրանց թույլ կտա խորտակել ամերիկյան նավերը Պարսից ծոցում՝ «դրանց սխալ գործողությունների դեպքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը