Իրան

Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին

Իրանի զենքի արտադրությունը չի խաթարվել Պարսից ծոցի պատերազմով, ընդհակառակը, դրա հզորությունները մեծանում են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ասել է  Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Շահրոխ Շահրամը։

«Երկրում հզոր զենքի արտադրությունը շարունակվում է անխափան։ Թշնամին կարծում էր, որ Պաշտպանության նախարարության մի քանի օբյեկտների վրա հարձակումներից հետո կկարողանա խաթարել ռազմական մատակարարման շղթան։ Սակայն պաշտպանական կառույցները հեռացվել են զգայուն տարածքներից, և նրանք [թշնամին] չեն կարողացել հայտնաբերել իրանական հրթիռների արտադրության ոչ մի օբյեկտ», - ասել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը։

Ըստ Շահրամի, Պարսից ծոցի պատերազմը զգալիորեն մեծացրել է Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերության մոտիվացիան և արտադրական հզորությունը, այդ իսկ պատճառով զենքի արտադրությունն այժմ աճի միտում է ցուցաբերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում